16/09/2023 19:16
Սեպտեմբերի 17-ին Երևանում սպասվում է անձրև և ամպրոպ
Երևանում սեպտեմբերի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 17-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 17-ին, 18-ին, 21-ին կեսօրից հետո` առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։
Սեպտեմբերի 19-ին, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Արցախում վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։