16/09/2023 20:53
7-8 ամսից ուկրաինական հակամարտության կարգավորման փորձեր կարվեն․ Իտալիայի ՊՆ
Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոն կարծիք է հայտնել, որ առաջիկա 7-8 ամիսների ընթացքում ուկրաինական հակամարտության կարգավորման փորձեր կարվեն։
«Հույս ունենք, որ հակամարտության լուծման փորձեր կձեռնարկվեն ամենակարճ ժամկետում՝ առաջիկա 7-8 ամսում»,- նրա խոսքերն է մեջբերել ANSA գործակալությունը։
Աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող Գվիդո Կրոզետոն նշել է նաև, որ բանակցությունների նախապայման պետք է լինի Մոսկվայի կողմից կրակի դադարեցումը։
Ավելի վաղ Իտալիայի պաշտպանության նախարարը կրկին կանխատեսում էր արել՝ նշելով, որ հակամարտությունը մեկ տարում կավարտվի։