17/09/2023 16:15
Արձանագրված 48 խախտումներից հիմնականը ՔՊ-ի կողմից են եղել․ Դանիել Իոաննիսյան
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ներկայացրել է իրենց դիտարկման միջանկյալ արդյունքները:
Նա նշել է, որ թվով 48 խախտում են արձանագրել, հիմնականում խախտումները եղել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսկակցության կողմից:
«Շատ տեղերում տեսնում ենք ձայնային ձեռներեցների ակտիվություն, ընտրողներին զանգել, կանչելը: Հիմնականում ՔՊ-ի դեպքում այդ երևույթը զանգվածային բնույթ է կրում: Տեղ կա, որտեղ մենք նկատել ենք քրեական հեղինակությունների շրջանակից մարդիկ, որոնք համակարգում են այդ աշխատանքը: Օրինակ, Քանաքեռ-Զեյթունում նկատել ենք, որ մի կոնկրետ մարդ, որը քրեական հեղինակության շրջանակների հետ է կապված, տեղամասից-տեղամաս է գնում, ամեն տեղամասում կամ տեղամասից դուրս գանդիպում է ՔՊ-ի ներկայացուցիչներին»,- ասել է Իոաննիսյանը: