17/09/2023 18:13
Ընտրություններին մասնակցությունը ժամը 17։00-ի դրությամբ՝ 21,36%
Ժամը 17.00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է 176 027 քաղաքացի կամ ընտրողների 21.36%-ը։
Տվյալները հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Մասնակցությունն՝ ըստ մայրաքաղաքի վարչական շրջանների․
Աջափնյակ` 17 261 քաղաքացի կամ 21%
Ավան` 9373 կամ 24%
Արաբկիր 22 334 կամ 24%
Դավթաշեն` 7949 կամ 24%
Էրեբունի` 16 212 կամ 18%
Կենտրոն` 22 015 կամ 23%
Մալաթիա–Սեբաստիա` 20434 –ը կամ 19%
Նոր Նորք վարչական շրջանում` 97 497 ընտրողից 21 648–ը կամ 22.20 տոկոսը,
Նորք–Մարաշ վարչական շրջանում` 10 667 ընտրողից 2577–ը կամ 24.16 տոկոսը,
Նուբարաշեն վարչական շրջանում` 8065 ընտրողից 1494–ը կամ 18.52 տոկոսը,
Շենգավիթ վարչական շրջանում` 110 780 ընտրողից 21945–ը կամ 19.81 տոկոսը,
Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում` 56 731 ընտրողից 12785–ը կամ 22.54 տոկոսը։