17/09/2023 12:43
«Ընտրական ցուցակներում ընդգրկելու համար չէ»․ Խաչատուրյանը՝ մի հասցեում 30-ից ավելի անձանց գրանցելու մասին
Անհանգստություն չունեմ, չի կարող այնպես լինել, որ այս ընտրություններն ազատ, արդար չանցնեն, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Ազատ, արդար ընտրությունների տրամաբանության մեջ տեղավորվու՞մ է մի բնակարանի վրա 3 տասնյակից ավելի անձանց գրանցումը, հետաքրքրվեցին լրագրողները Խաչատուրյանից։
Նա ասաց, որ ամբողջական բացատրություն չունի այդ խնդրի վերաբերյալ, բայց կարծում է, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ մարդիկ դրսից գալիս են, Երևանում հաշվառվում, որ կարողանան աշխատել։
«Այսինքն, դա ոչ թե մտածված՝ ընտրական ցուցակներում ընդգրկելու համար է, այլ մարդիկ են, որոնք Երևանում աշխատում են կամ ինչ-որ գործունեության հետ կապված՝ եկել են Երևան։ Ամբողջական բացատրություն չունեմ, բայց ենթադրությունս դա է»,- ասաց Խաչատուրյանը։