17/09/2023 14:37
Կապրենք, կտեսնենք՝ ով էր ճիշտ, իսկ ով սխալվեց․ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․
«Նիկոլն ընտրությունով չի եկել,որ ընտրությունով հեռացվի. ոնց եկել է, էդպես էլ հեռացվելու է:
Հարգելի հայրենակիցներ ջան, սրանց բղավոցները, հարցազրույցները, 50 + 1 ձայն ստանալու հավակնություններն ու հոխորտանքները թեթեւ տարեք։ Ընտրությունը հարց չի լուծելու։ Նիկոլը ընտրությունով չի եկել, որ ընտրության արդյունքում հեռանա։ Եկել է մարդկանց խաբելով ու ոտքի հանելով։
Նա դարձել է վարչապետ՝ 100 հազարավոր քաղաքացիների խաբելու և փողոցային պայքարի արդյունքում։ Հետեւաբար, նույն ձեւով էլ պետք է հեռացվի։ Հայ ժողովուրդը պետք է 100 հազարներով հավաքվի ու հեռացնի սրանց հակապետական ռեժիմին։
Ասում են՝ Նիկոլը կկրակի ժողովրդի վրա։ Գլուխը պատով կտա։ 100 հազար մարդ որ հավաքվի Երեւանի կենտրոնում, տեսնեմ՝ էդ ո՞վ է կրակելու հրաման տալիս։ Խելոք հեռանալու է ու փախչի…
Թե բա՝ «փախնող չեմ»։ Չփախչողն Աշոտյանն է, կապիտուլյանտ։ Դու փախել ես ու դեռ փախչելու ես ՝ փուռը տաս քո քպ-իստներին։
Կապրենք, կտեսնենք՝ ով էր ճիշտ,իսկ ով սխալվեց։
Որ ճամփով եկել ես, նույն ճամփով էլ գնալու ես»։