17/09/2023 19:56
Ադրբեջանը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23֊2 կայանք. հայկական կողմն ունի մեկ վիրավոր
Սեպտեմբերի 17-ին` ժամը 18։20-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23֊2 կայանք:
Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 17-ին` ժամը 17։45-ի սահմաններում, կրակ են բացել Մարտակերտի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է և սեփական ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման դեպքը հիմնավորելու փորձ։