17/09/2023 14:31
Անզորության ու նվաստացման օրակարգը փորձում ենք փոխել պայքարի օրակարգով. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը ընտրել է պայքարի օրակարգը:
«Անզորության ու նվաստացման օրակարգը փորձում ենք փոխել պայքարի օրակարգով, որը, առավել քան վստահ եմ, որ ստացվելու է»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Պետրոսյանը կարծում է, որ հասարակությունը ակտիվորեն չի մասնակցում ընտրություններին, քանի որ ունի խորքային հիասթափություն:
«Այս ընտրությունները շատ կարևոր են, սկսվել են գործընթացներ, որոնք ուղղակի հնարավոր չի կանգնեցնել»,- նշեց նա:
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահի խոսքով` փոփոխություններին շատ ժամանակ չի մնացել: