18/09/2023 23:25
Ինչպե՞ս կարող է ածխաջրերի և ճարպերի օգտագործումը ազդել կյանքի տևողության վրա
Ածխաջրերի և ճարպերի չափից քիչ օգտագործումը կարող է կրճատել մարդու կյանքի տևողությունը՝ համաձայն Ճապոնիայում արված նոր հետազոտության:
Ճապոնիայի Նագոյա համալսարանի բարձրագույն բժշկական դպրոցի նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ածխաջրերի և ճարպերի ընդունման հարցում ծայրահեղությունների գնալը կարող է կրճատել մարդու կյանքի տևողությունը: Այնուամենայնիվ, տղամարդկանց և կանանց համար վտանգը տարբեր է:
Հետազոտությունը ցույց է տվել, որ այն տղամարդիկ, ովքեր քիչ՝ օրական կալորիաների 40%-ից պակաս ածխաջրեր են օգտագործում, զգալիորեն մեծացնում են բոլոր պատճառներով մահացության ռիսկը: Միևնույն ժամանակ, այն կանայք, ովքեր քիչ ճարպ են օգտագործում, ունեն քաղցկեղից մահացության նվազագույն ռիսկ:
Հետազոտության հեղինակները ածխաջրերի և ճարպերի ներառմամբ առողջ սնվելու բարդ պատկեր են ներկայացնում՝ ենթադրելով, որ ցանկացած ծայրահեղության գնալը կարող է բացասաբար ազդել կյանքի տևողության վրա:
Ինչ վերաբերում է սննդային ճարպերին, ապա այն տղամարդիկ, ովքեր իրենց կալորիաների ավելի քան 35%-ը ստանում են ցանկացած տեսակի ճարպից, ըստ ուսումնասիրության, քաղցկեղով և սրտանոթային հիվանդություններով հիվանդանալու ռիսկի տակ են հայտնվում։
Հետազոտությանը մասնակցել է 34893 տղամարդ և 46440 կին՝ 35-69 տարեկան: Մարմնի զանգվածի միջին ինդեքսը տղամարդկանց համար եղել է 23,7, իսկ կանանց համար՝ 22,2՝ առողջ տիրույթում:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն