18/09/2023 20:40
Միքայել Սրբազանն, արձակուրդից վերադառնալով, հայտնաբերել է իր կեցավայրը տակնուվրա արած
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը հայտնել էր, որ այսօր Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիկոպոս Աջապահյանի կեցավայրն են թալանել, տարել նրա համար կարևոր հոգևոր արժեք ունեցող իրեր։
«Հրապարակ»-ը Միքայել Սրբազանից հետաքրքրվել է, թե հատկապես ինչ են տարել։
Սրբազանի խոսքով, ուշագրավն այն է, որ ոչ այնքան նյութական, որքան հոգևոր իրեր են գողացել։ Հիմնականում նրա կենսագրությանը վերաբերող իրեղեն ապացույցներ, որոնք շատ կարևոր էին իր համար, տարբեր տարիների նշանակալից իրադարձություններին վերաբերող հիշողություններ։
Սրբազանն ասել է, որ արդեն դիմել է ոստիկանություն։
Սրբազանն, ի դեպ, այս ընթացքում արձակուրդի մեջ է եղել և վերադառնալով՝ անակնկալ հայտնաբերել է կեցավայրը տակնուվրա արած։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ տարել են արծաթյա խաչեր, հուշանվերներ եւ շքանշաններ: