18/09/2023 11:42
Հնարավոր կոալիցիայի մասին վերջնական որոշման դեպքում պարոն Թեւանյանն անպայման հանդես կգա հայտարարությամբ. Բալյան
«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ իրենք պատրաստ են կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցությունը գլխավորող Հայկ Մարությանի և «Մայր Հայաստան» դաշինքը գլխավորող Անդրանիկ Թևանյանի հետ։
Հայկ Մարությանն ու Անդրանիկ Թևանյանը դեռևս այս հայտարարությանը չեն արձագանքել։
«Վստահ եղեք, որ ընտրողների բարձր վստահության քվեին տեր ենք կանգնելու՝ կիրառելով քաղաքական ամբողջ գործիքակազմը։ Հնարավոր կոալիցիայի մասին վերջնական որոշման դեպքում պրն. Թևանյանն անպայման հանդես կգա հայտարարությամբ, հնարավոր է նաև մամուլի ասուլիսով։ Զինվեք համբերությամբ»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի մամուլի քարտուղար Աննա Բալյանը։
Հիշեցնենք, որ երկ ավագանու ընտրություններին կուսակցություններից ոչ ոք 50+1 ձայն չի հավաքել։ Իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ է կոալիցիա։
«Հանրային ձայն» կուսակցություն - 9,68%
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 32․57%
«Արդար Հայաստան» կուսակցություն - 1.12%
«Հաղթանակ» կուսակցություն - 1.71%
«Ուժը հայրենյաց» կուսակցություն - 0.74%
«Հայաստանի եվրոպական կուսակցություն - 1.11%
«Ազգային առաջընթաց» կուսակցություն - 18․89%
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն - 0.34%
«Հանրապետություն» կուսակցություն - 11.32%
«Միացյալ Հայաստան» կուսակցություն - 0.55%
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 1.8%
«Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն - 1.01%
«Ապրելու երկիր» կուսակցություն - 3.64%
«Մայր Հայաստան» դաշինք - 15.43%