18/09/2023 16:30
Առնվազն դա քաղաքագիտական տխմարություն է. Թևանյանը՝ Անի Խաչատրյանի հայտարարությունների մասին
Բացահայտ զրպարտություն է, որտե՞ղ ենք մենք նման հայտարարություն արել, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Հանրապետություն» կուսակցության ավագանու թեկնածու Անի Խաչատրյանի այն հայտարարությանը, թե իրենք պատրաստ են բոլորի հետ կոալիցիա կազմել, բացի «Մայր Հայաստան»-ից, քանի որ նրանք ռուսական կողմնորոշում ունեն և Հայաստանն էլ տեսնում են որպես Ռուսաստանի մարզի կարգավիճակում, ասաց «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
«Առնվազն դա քաղաքագիտական տխմարություն է։ Մենք հայաստանակենտրոն և հայամետ ուժ ենք։ Բոլոր այն ուժերը, ովքեր Հայաստանը տեսնում են թուրքական վեկտորի տակ, նրանք թուրքամետ ուժեր են։ Եվ բոլոր նրանք, ովքեր համագործակցել, համագործակցում և պատրաստակամություն են հայտնել համագործակցել ՔՊ-ի հետ, բնականաբար մենք իրենց հետ քննարկելու բան չունենք», - ասաց Թևանյանը։
Նա ևս մեկ անգամ հայտարարեց, որ որևէ հրապարակային բանակցություն տեղի չի ունեցել, որևէ փաստաթուղթ ստորագրելու բան էլ չկա։