18/09/2023 21:56
«Ես քո ինչի՞ն հավատամ». Վարդան Ղուկասյանը Հայկ Մարությանից փաստաթուղթ է ուզում
«Ես քեզ ուզում եմ ընտրեմ ոչ թե նրա համար, պարոն Հայկ Մարության, որ դու դառնաս քաղաքապետ ու Չեխիայի կարողություններդ սկսեն աճել, այլ նրա համար, որ դու ինձ ճանապարհ տաս, ես սրանց սրբեմ, տանեմ։ Դու պետք է բացվես, մի կողմ քաշվես, որ ես կարողանամ գամ, Ավինյանին տանեմ դատախազություն», - ուղիղ եթերում հայտարարեց «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը։
Նա նշեց, որ ուզում է, որ Հայկ Մարությանը «որպես քաղաքապետ չխանգարի»։
«Ես հասա նրան, որ Երևանը չունի ՔՊ ղեկավար։ Բայց հիմա դու ասում ես՝ վերարտադրեք։ Ես հիմա քո ինչի՞ն հավատամ։ Խոսքի՞ն։ Ես ինքս իմ խոսքին երբեմն չեմ հավատում, ասում եմ՝ այ մարդ, էս ի՞նչ ասի, սրա տակից դուրս կգա՞մ։
Ասում եմ՝ փաստաթուղթ ստորագրի, որ ես հնարավորություն ունենամ որոշումներ կայացնելու, արխիվ քանդելու» - նշեց նա։
«Ինձ այնպիսի փաստաթուղթ է պետք, որ վստահ լինեմ, որ ինձ չեն խաբելու։ Ես ոչ ոքի չեմ հավատում։ Առանց թղթի որ ես քեզ Երևան տամ, հետո ումի՞ց ուզեմ», - նշեց Ղուկասյանը։