18/09/2023 21:50
Վազգենը եթե սաղ լիներ, Վազգենի ախպերը սաղ չէր լինի հիմա. Վարդան Ղուկասյան
«Հանրային ձայն» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանն անդրադարձավ «Ազգային առաջընթաց»-ի թեկնածու Հայկ Մարությանի այսօրվա հայտարարություն- կոչին՝ ուղղված 3 կուսակցությունների, որով Մարությանն առաջարկել է առանց նախապայմանների գնալ և քվեարկել իր օգտին՝ որպես քաղաքապետի։
Հայտարարությանն արձագանքելիս Վարդան Ղուկասյանը հարց հնչեցրեց՝ 3-րդ ընդդիմադիր կուսակցությունը ո՞րն է՝ Վազգեն Սարգսյանի եղբոր կուսակցությու՞նը։
«Ըտենց ընդդիմադիր կուսակցություն որտե՞ղ ես տեսել՝ Վազգենի եղբոր նման։ Վազգենի եղբորը դու տեսե՞լ ես՝ մի թթու բառ, մի հականիկոլական գործողություն անի։ Էդ մարդը ժառանգել է մենակ Վազգեն անունը։ Վազգենը եթե սաղ լիներ, Վազգենի ախպերը սաղ չէր լինի հիմա»,- ասաց Վարդան Ղուկասյանը։
Նա հավելեց, որ իր առաքելությունը ոչ թե Հայկ Մարությանին քաղաքապետ ընտրելն է, որ նա նորից դառնա քաղաքապետ և «Չեխիայի կարողություններն սկսեն աճել», այլ որ իր՝ Վարդան Ղուկասյանի համար ճանապարհ բացի՝ իշխող ռեժիմին «սրբել, տանելու» համար։