18/09/2023 22:25
Ինձ ու՞մ տեղն եք դրել՝ Հենզել, Գրետելի՞. ես ռազմական ոստիկանության պատմության մեջ լավագույն օպերատիվ աշխատողն եմ եղել. Վարդան Ղուկասյան
«Ես վստահ եմ, որ ինձ ուզում եք «գցեք», - ուղիղ եթերում հայտարարեց «Հարնային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը։
«Հայկ Մարության, դեմդ ո՞վ ա։ Լրագրո՞ղ, ինժենե՞ր, մանկավա՞րժ, թե՞ «քուչի լավ տղա»։ Դեմդ Վարդան Ղուկասյանն ա, ռազմական ոստիկանության պատմության մեջ լավագույն օպերատիվ աշխատող։ Հիմա դու ուզում ես ինձ ո՞ւմ տեղը դնես՝ Հենզել ու Գրետելի՞։ Փաստաթու՛ղթ։ Միմիայն փաստաթուղթ։ Նստում ենք և ստորագրում», - ասաց Ղուկասյանը։
Նա նշեց, որ փաստաթուղթ ստորագրելուց հետո Հայկ Մարությանը կդառնա քաղաքապետ, կզբաղվի քաղաքով, «իսկ ինձ ճանապարհ կտաս, որ գամ, մաքրեմ»։
«Կարող ես չմասնակցել իշխանափոխությանը։ Վերահսկողությունը՝ ինձ, քաղաքապետն էլ, փոխքաղաքապետն էլ՝ ձեզ» - ասաց Ղուկասյանը։
Նա առաջարկեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանին և Հայկ Մարությանին զանգահարել իրեն, կազմակերպել ուղիղ եթերում փաստաթղթի ստորագրում։