18/09/2023 17:56
76,39 տոկոս ձայն հավաքած Սոբյանինը պաշտոնապես ստանձնեց Մոսկվայի քաղաքապետի լիազորությունները
Մոսկվայի ընտրված քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը պաշտոնապես ստանձնել է պաշտոնը, տեղի է ունեցել նրա երդմնակալության արարողությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Երդվում եմ Մոսկվայի քաղաքապետի լիազորություններն իրականացնելիս պահպանել Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունը, օրենսդրությունը, Մոսկվայի կանոնադրությունը և օրենքները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել ինձ վերապահված պարտականությունները, ծառայել քաղաքի բարգավաճմանը և նրա բնակիչների բարեկեցությանը»,- երդվել է Սոբյանինը։
Սեպտեմբերի 8-10 Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում Սերգեյ Սոբյանինը հաղթել է՝ հավաքելով ձայների 76,39 տոկոսը՝ գրեթե 2,5 միլիոն ձայն։ Ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը 42,5 տոկոս է կազմել։