18/09/2023 11:27
Հայ բռնցքամարտիկները 4 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Հունաստանում կայացած միջազգային մրցաշարում
Հայ բռնցքամարտիկները մեդալներով են վերադառնում Հունաստանում կայացած միջազգային մրցաշարում։ Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը։
Հայ մարզիկներից իրենց բոլոր մրցակիցներին հաղթել ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել Անի Հովսեփյանը, Արթուր Բազեյանը, Գուրգեն Մադոյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը, իսկ Բարեղամ Հարությունյանը վնասվածքի պատճառով բավարարվել է բրոնզե մեդալով։
Մեր բռնցքամարտիկները Հունաստանի մրցաշարին մասնակցում էին մարզիչներ Արման Հարությունյանի և Վաչե Վարդայանի գլխավորությամբ։