18/09/2023 22:06
«Նորմալ մարդու համար Զելենսկու բնակարանը գնելը նույնն է, ինչ Հիտլերի բնակարանը գնելը»․ Յալթայում Զելենսկիների նախկին բնակարանը կվերածվի նացիզմի դեմ պայքարի թանգարանի
Ղրիմի Պետական խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը չի բացառել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կնոջը պատկանող Յալթայի բնակարանը, որն ազգայնացվել է մայիսին, կարող է նացիզմի դեմ պայքարի թանգարանի վերածվել։
«Կարծում եմ՝ այդ բնակարանում նացիզմի դեմ պայքարի թանգարան բացելը վատ միտք չէ, որպեսզի նացիզմի դեմ հավերժական «պատվաստումներ» արվեն կամ ցույց տրվի՝ ի՞նչ ճակատագիր կարող է ունենալ արկածախնդիրը և թե ինչի է հասցրել նա իր սեփական երկիրը»,- ասել է Կոնստանտինովը՝ «Россия-24»-ի եթերում։
Ղրիմի Պետական խորհրդի նախագահը հավելել է՝ նորմալ մարդու համար Զելենսկու բնակարանը գնելը նույնն է, ինչ Հիտլերի բնակարանը։
«Եթե ինչ-որ մեկը նույնիսկ գնի այդ բնակարանը, ապա բոլորովին այլ նպատակներով է գնելու, ոչ նորմալ, ընտանեկան կյանքով ապրելու։ Այդ պատճառով ենք մենք նաև մտածում այնտեղ թանգարան հիմնելու մասին»,- ասել է նա։
Զելենսկու կնոջ բնակարանը պետականացված 100 օբյեկտներից մեկն է, դրանք նախապատրաստում են սեփականաշնորհման գործընթացին։