18/09/2023 18:06
Վազգեն Թևանյանը 12:2 հաշվով հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլ
Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ, ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը 12:2 հաշվով հաղթել է օլիմպիական փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն հանդիսացող ադրբեջանցի մրցակցին՝ Հաջի Ալիևին։ Հայ մարզիկը տպավորիչ հաղթանակից հետո դուրս է եկել կիսաեզրափակիչ:
Թևանյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից՝ 9։0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Բելառուսը ներկայացնող ռուսաստանցի Նյուրգուն Սկրյաբինի նկատմամբ, իսկ երկրորդ գոտեմարտում հաղթել էր Տաջիկստանի ներկայացուցիչ Աբդուլմաջիդ Կուդիևին՝ 8։6 հաշվով։