18/09/2023 23:17
Եթովպիայում խոլերա է բռնկվել
Եթովպիայի հյուսիս-արևմուտքում խոլերայի բռնկում է գրանցվել, որն արդեն 9 մարդու կյանք է խլել, հայտարարել է Բենիշանգուլ/Գումուզ (Ասոսա) նահանգի առողջապահության ծառայության ներկայացուցիչ Աբդուլմունհեմ Ալ-Բեշիրը։
«Նահանգի երեք շրջաններում խոլերա է գրանցվել, հիվանդների ընդհանուր թիվը 131 է»,- ասել է նա՝ եթովպական ETV հեռուստաալիքին, հավելելով, որ 9 մարդ մահացել է։
2022 թվականի գարնանից ի վեր շարունակաբար խոլերայի բռնկումներ են տեղի ունենում Աֆրիկայում՝ Սահարայից հարավ ընկած հատվածում։ Ամենաշատ դեպքերը՝ ավելի քան 60 հազար, այս ընթացքում գրանցվել են Մալավիում։ Հիվանդության ամենամեծ բռնկումները 2023 թվականին գրանցվել են աֆրիկյան 14 երկրներում: