18/09/2023 16:49
Աբովան-Երևան սահմանագծին ավազով բարձված КАМАЗ-ը բախվել է բետոնե սյուներին և կողաշրջվել․ կա վիրավոր
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանի և Կոտայքի սահմանագծում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավազով բարձված КАМАЗ-ը Դուրյան 40 փողոցում բախվել է բետոնե սյուներին ու թիթեղյա պարսպին և կողաշրջվել։
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Վահե Պետրոսյանի գլխավորությամբ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել դիզվառելիքի արտահոսքը և տեղում իրականացնում են հերթապահություն:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։