19/09/2023 19:53
Պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի կառավարությանը․ Freedom House
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը X-ի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի ագրեսիային՝ Արցախի նկատմամբ․
«Խստորեն դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կառավարության հարձակումները, որոնք մեծացնում են տարածաշրջանի հայ բնակչության էթնիկ զտումների վտանգը։ Տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը փոխելու ցանկացած փորձ անօրինական է և անընդունելի:
Մենք կոչ ենք անում ԱՄՆ կառավարությանը, ամբողջ աշխարհի ժողովրդավարական երկրներին և միջազգային կազմակերպություններին՝ պաշտպանել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը, կանխել մարդկության դեմ հանցագործությունները տարածաշրջանում և պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի կառավարությանը տարածաշրջանում հայերի ապահովության համար»: