19/09/2023 20:15
Ռուս խաղաղապահները կազմակերպել են Արցախի խաղաղ բնակչության տարհանում՝ ամենավտանգավոր շրջաններից
Ռուս խաղաղապահները կազմակերպել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության տարհանումը ամենավտանգավոր շրջաններից և բուժօգնություն ցուցաբերել տուժած քաղաքացիներին։ Այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
«Օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախումբ է տեղափոխվել 469 մարդ, այդ թվում՝ 185 երեխա։ Հատուկ նշանակության բժշկական ջոկատի բուժաշխատողները օգնություն են ցուցաբերել 9 վիրավոր քաղաքացու, այդ թվում՝ 4 երեխայի»,- ասված է հաղորդագրության մեջ։