19/09/2023 20:16
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հակամարտող կողմերին հրադադարի և բանակցությունների կոչ է անում
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը, միջոցներ ձեռնարկել իրավիճակը դեէսկալացնելու և բանակցային գործընթացը շարունակելու համար։ Այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
Նշվում է, որ սեպտեմբերի 19-ին ժամը 12:00-ից ռուսական խաղաղապահ զորախումբը շփման գծի ողջ երկայնքով արձանագրել է ադրբեջանական կողմից հրադադարի խախտման բազմաթիվ փաստեր։