19/09/2023 17:55
Ռուսաստանը Երևանի ու Բաքվի հետ կապը պահպանում է զինվորականների միջոցով՝ ռազմական գծով․ Պեսկով
Ռուսաստանը կապի մեջ է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ՝ կապված Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետ, սակայն շփումները ռազմական գծով են տեղի ունենում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Շփումներն իրականացվում են ռազմական գծով, ինչպես նաև այլ գերատեսչությունների միջոցով։ Համաձայնեցվում է ավելի բարձր մակարդակով շփումներ իրականացնելու հնարավորությունը։
Վերջնական պայմանավորվածության հանգելու դեպքում հավելյալ տեղեկատվություն կներկայացնենք։ Խոսքը այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով շփումների մասին է»,- ասել է Պեսկովը։