Զորքերի հայելային հետքաշման առաջարկը ուժի մեջ է, ՀՀ-ն ագրեսիվ գործողություններ չի ձեռնարկելու․ ԱԳՆ

19/09/2023 10:17

Զորքերի հայելային հետքաշման առաջարկը ուժի մեջ է, ՀՀ-ն ագրեսիվ գործողություններ չի ձեռնարկելու․ ԱԳՆ


Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմի ներկայացրած թեզերը տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա ծավալելու, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելուն ուղղված կոնկրետ գործողություններ սկսելու դիվանագիտական նախապատրաստության են նման:

Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանցի պաշտոնյաների խոսույթը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և Հայաստանի դեմ ագրեսիայի քաղաքականության իրականացման գործում միջազգային հանրությանը «համապատասխանատու» կարգելու նպատակ ունի, ինչն անընդունելի է:  

Վերոհիշյալ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչները պնդել են, թե Հայաստանի Հանրապետությունը մերժում է լարվածության թուլացմանն ուղղված բոլոր առաջարկները: Անհասկանալի է, թե ինչ առաջարկների մասին է խոսում Ադրբեջանը, և օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման մասին հաղորդագրության մեջ տվյալ հարցը պարզաբանված չէ: Հարկ ենք համարում նշել, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանից զորքերի հայելային ետքաշման առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ և Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է օր առաջ ներգրավվել դրա իրականացման շուրջ քննարկումներում: 

Ադրբեջանի պնդումները, թե Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծել է վարչակարգ, իրականության հետ որևէ աղերս չունեն: Հայաստանի Հանրապետության աջակցությունը Լեռնային Ղարաբաղին ունի հումանիտար բնույթ, ինչի անհրաժեշտությունը ավելի է ընդգծվում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ծավալվող հումանիտար ճգնաժամով: Հայաստանի Հանրապետությունը ողջունում է երկարատև դադարից հետո հումանիտար առաջին բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ և հույս ունի, որ այն շարունակական ու կայուն բնույթ կկրի: 

Միևնույն ժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ Լաչինի միջանցքի 9 ամիս շարունակվող արգելափակումը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումների կոպտագույն խախտում է: 

Չէին լինի Հայաստանի, միջազգային գործընկերների, անգամ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղին հումանիտար աջակցություն տրամադրելու պատրաստակամության մասին հայտարարությունները, եթե ինքը՝ Ադրբեջանը, իր ապօրինի գործողություններով չստեղծեր հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում և չխոչընդոտեր ՄԱԿ կառույցների և այլ միջազգային գործընկերների մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Լաչինի միջանցքի արգելափակմանը զուգահեռ Ադրբեջանը խափանել է գազի և Էլեկտրականության մատակարարումները դեպի ԼՂ, ինչն ակնհայտ է դարձնում, որ միջանցքի արգելափակման ադրբեջանական խոսույթը կեղծ է. եթե Ադրբեջանը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը բացատրում է միջանցքով դեպի Լեռնային Ղարաբաղ զենք և ռազմամթերք տեղափոխելու մասին կեղծ լուրերով, անհասկանալի է թե էլեկտրագծերով էլ ինչ է հնարավոր տեղափոխել բացի էլեկտրական էներգիայից և գազամուղով էլ ինչ է հնարավոր տեղափոխել բացի բնական գազից:  Ինչ վերաբերվում է ԼՂ-ում ՀՀ բանակի առկայության վերաբերյալ ադրբեջանական պնդումներին, կրկին ընդգծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի, իսկ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքում ականապատում իրականացնելու կեղծ պնդումները հերքվել են Արդարադատության միջազգային դատարանի ս.թ. փետրվարի 22-ի որոշումով: 

Հարկ ենք համարում կրկին ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին, ինչպես նաև 2022թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023թ. մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածություններին: Մտահոգությամբ ենք արձանագրում, որ պաշտոնական Բաքուն մինչև օրս հրապարակային կերպով չի հաստատել իր հավատարմությունը մասնավորապես 2023թ. մայիսի 14-ի բրյուսելյան պայմանավորվածություններին, ինչը տարածաշրջանում լարվածության առանցքային գործոն է: 

Ադրբեջանի նկատառումները Հայաստանի ռազմական կարողությունների զարգացման մասին նույնպես անհասկանալի են: Հայաստանի Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ հարևանների նկատմամբ ագրեսիվ գործողություններ ձեռնարկելու որևէ մտադրություն չունի, իսկ ռազմական ոլորտի բարեփոխումները սեփական տարածքային անվտանգությունն ապահովելու նպատակ ունեն:

Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, լարվածության թուլացման միջոցը տեսնում ենք Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը և հույս ունենք, որ տարածաշրջանի կայունությամբ հետաքրքրված մեր միջազգային գործընկերները հավելյալ միջոցներ կձեռնարկեն նման երկխոսության հուսալի մեխանիզմներ ստեղծելու համար:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16/09/2024 22:31 Շմոլ գազից թունավորումների 1-3%-ը մահացու ելքով է ավարտվում 16/09/2024 22:13 Հայաստանում ամեն տարի մեկ տասնյակից ավելի երեխա ավտովթարի զոհ է դառնում 16/09/2024 21:54 Հայաստանի ազգային պատկերասրահն իր կրթական ծրագրերն է ներկայացրել Եղեգնաձորի էքսպոյին 16/09/2024 21:39 Սոթքում վիրավորված ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում է, քայլում (Տեսանյութ) 16/09/2024 21:23 Իսպանիայի ոստիկանները հատնաբերել ու ձերբակալել են նարկոմաֆիայի հայտնի պարագլուխներից մեկին 16/09/2024 21:01 Ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից որոնվում է «Գռզո» մականվամբ անձը 16/09/2024 20:38 Հոլանդիայի հայկական համայնքը նշել է Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման 20-ամյակը 16/09/2024 20:22 Միջնախասրտային միջնապատի կառուցվածքային խանգարում․ հայտնաբերվում է միայն սրտի ՈՒՁՀ-ի ժամանակ 16/09/2024 20:07 Շիրակի մարզի մի քանի գյուղերում ջուր չի լինի 16/09/2024 19:52 «Մանթաշյանց» ակումբի անդամները մարզերում օգնում են հայկական բիզնեսը կապել իրար․ Միրաքյան 16/09/2024 19:34 Ժամկետային զինծառայողը զենքի լիցքավորման ժամանակ անզգուշաբար արձակել է կրակոց, ինչի հետևանքով մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայող գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում․ ՔԿ 16/09/2024 19:18 Բլինքենը «ձեռքբերում» է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև «սահմանազատումը»․ Ալիևին է ասել 16/09/2024 18:55 Հայաստանն ու Վրաստանը հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը․ Փաշինյան 16/09/2024 18:46 Մսի վաճառքի կետերում ստուգումներ են 16/09/2024 18:30 Վերին Լարսում սահմանափակումներ են մտցվել 16/09/2024 18:07 «Մենք չենք մոռանալու այն մարդուն, որն իր կյանքի գնով կռիվ տվեց ճշմարտության համար»․ Պաշտպանը հայտարարեց՝ լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով արդարությունը պետք է վերականգնվի 16/09/2024 17:42 Քիք բոքսինգի ֆեդերացիայի պատվավոր անդամ Հովհաննես Ծառուկյանը պարգևատրել է աշխարհի առաջնությունից մեդալներ բերած պատանի մարզիկներին (Տեսանյութ) 16/09/2024 17:27 Թուրքիայում «օրենքով գող» հռչակված անձին Ռուսաստանում դատապարտել են 15 տարվա ազատազրկման 16/09/2024 17:12 Պարեկները վաղվանից ստուգելու են ավտոբուս-տրոլեյբուսների վարորդների առողջական վիճակը 16/09/2024 17:02 «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման կազմակերպումը»․ Վարժանք են անցկացնելու Տավուշի մարզի Բերդ համայնքում 16/09/2024 16:48 Կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ անցած սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի և Արցախում նավթամթերքի պահեստարանում պայթյունի հետևանքով զոհվածների հոգիների խաղաղության համար 16/09/2024 16:33 Անահիտ աստվածուհու արձանից պահպանված բրոնզե գլուխն ու ձեռքը հանդիսավորությամբ տեղափոխել են Հայաստանի պատմության թանգարան 16/09/2024 16:07 LIVE. ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի և թենիսիստուհի Էլինա Ավանեսյանի մամուլի ասուլիսը 16/09/2024 15:42 Հարավային Կովկասում կա հակամարտության էջը փակելու պատմական հնարավորություն. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 16/09/2024 15:41 Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման դրական ընթացքը. Կոբախիձե 16/09/2024 15:25 Ծաղկաձորի հրապարակի վերակառուցմանը նվիրված գեղեցիկ միջոցառում է կազմակերպվել 16/09/2024 15:15 Երևանի օդում փոշու քանակը չափող 108 սարք է տեղադրվել 16/09/2024 15:11 Դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցադիմումն ընդդեմ MediaHub.am-ի 16/09/2024 15:07 Դատարանի սահմանած մեկ տարվա ազատազրկումն ամբողջությամբ կրելով՝ քաղբանտարկյալ Նարեկ Մալյանն ազատ կարձակվի. Ռուբեն Մելիքյան 16/09/2024 14:54 Ամերիկացի գործարարի կնոջ առևանգման գործով կալանավորվածներից ոսկեպարցի Արկադի Պապյանը հացադուլ է հայտարարել 16/09/2024 14:34 Արմեն Գրիգորյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին 16/09/2024 14:20 Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր 16/09/2024 14:13 Վարչապետին Թբիլիսիի օդանավակայանում դիմավորել է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարը 16/09/2024 14:12 Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր 16/09/2024 14:00 Արագածոտնում «Toyota»-ն բախվել է ծառերին, երկուսը կոտրել ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ վիրավորների թվում կան դերասան ու տիկտոկեր 16/09/2024 13:53 Ադրբեջանը Ռուսաստանին բողոքի նոտա է ներկայացրել 16/09/2024 13:37 Ոտքի վրա հանդիպումներ չեմ անում, թող զանգեն գրանցվեն, եթե խոսելու բան կա՝ կխոսենք. Հակոբ Արշակյանը՝ Բագրատ Սրբազանի հետ հնարավոր հանդիպման մասին 16/09/2024 13:34 Ովքեր են Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել Վրաստան 16/09/2024 13:22 Օդի ջերմաստիճանը կնվազի, տեղումներ են սպասվում 16/09/2024 13:08 LIVE. Հրայր Թովմասյանի գործով դատական նիստ 16/09/2024 13:07 Եթե ՔՊ պատգամավորները ուզում են, կարող ենք հանդիպել, խոստովանության ժամ էլ անել, թե ինչու են զազրախոսել. Սրբազան 16/09/2024 12:53 Դուք պատկերացնո՞ւմ եք, զորամասերում Գարեգին Նժդեհին որպես դավաճան, խեղկատակ են ներկայացնում. Մանուկյան (Տեսանյութ) 16/09/2024 12:46 Արարատի և Կոտայքի մարզերում 36 ժամ ջուր չի լինի 16/09/2024 12:43 Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան 16/09/2024 12:23 Խաղաղության պայմանագրի անվան տակ Ադրբեջանից հիմա գնում են հաջորդ իրենց քարոզարշավի սլոգան. Մամիջանյան 16/09/2024 12:17 Այդ պայմանագրում հայկական շահ չկա, Փաշինյանին պարզապես սպիտակ թուղթ է պետք. Մանուկյան 16/09/2024 12:07 Վատ սովորություն է երկրի փաստացի ղեկավարի համար՝ ինչ դեմ են տալիս, ստորագրում է. Մամիջանյան 16/09/2024 12:04 Խաղաղություն չեն մուրում, խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ. այս «Խաղաղության պայմանագիրը» պարզապես խաբկանք է. Օհանյան 16/09/2024 11:54 Արցախի համար հակամարտությունը չի ավարտվել. Օհանյան (Տեսանյութ) 16/09/2024 11:46 Ուզում ենք ամրապնդել և ուժեղացնել մեր ինքնիշխանությունը, անկախությունը. Փաշինյանը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին 16/09/2024 11:40 Փաշինյանը եկավ և փոխեց սպառազինությունների գնման պլանը և շուրջ 2500 ԱԹՍ-ների փոխարեն գնեց ՍՈւ-երը, դրա համար էլ թող ներողություն խնդրեն. Մամիջանյան 16/09/2024 11:39 Անահիտ աստվածուհու արձանը բերվեց Հայաստանի ազգային պատկերասրահ 16/09/2024 11:38 1 զոհ, 2 վիրավոր. վթար՝ Նավուր-Թթուջուր ճանապարհին 16/09/2024 11:31 Ադրբեջանն անհանգստացած է, մենք էլ ենք անհանգստացած. եթե նախկին իշխանությունները ժամանակին անհանգստացած լինեին՝ 44-օրյա պատերազմում չէինք կանգնի բանկա-բութուլկեքի հետևում. Անդրանիկ Քոչարյան 16/09/2024 11:12 Բաքվում կայանալիք «COP 29» միջոցառումը բավականին կարևոր է, հույս ունենք՝ միջազգայկին գործընկերները կաջակցեն մեզ խաղաղության օրակարգն առաջ տանելու համար. Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ) 16/09/2024 11:06 Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. բախվել են «Toyota Land Cruiser Prado»-ն ու «Mercedes»-ը. կան վիրավորներ 16/09/2024 11:03 Իրանի խորհրդարանում հայտարարել են, որ ՌԴ-ն «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ անընդունելի պնդումներ է անում 16/09/2024 10:40 Սեպտեմբերի 16-ի դրությամբ էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 876 հատ 16/09/2024 10:38 2 տարի է, փաստացի, ինչ Երևան քաղաքը կոյուղի է կառուցում. Տիգրան Ավինյանը՝ հեղեղումների մասին 16/09/2024 10:37 Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի մարզի Զոլաքար բնակավայրում, Դիլիջանում, Երևանում և Առինջում 16/09/2024 10:28 Արտակարգ դեպք՝ Երևանում․ Գարեգին Նժդեհի հրապարակում կրակել են թիվ 42 երթուղու ավտոբուսի վրա 16/09/2024 10:20 Ժողովրդավարության գործիքները Հայաստանում փչացել են` չեն գործում ըստ պատշաճի․ Թովմասյան 16/09/2024 10:14 Զարմանում ենք, թե ինչպես է հասարակությունն այսքան անտարբեր գերիների հանդեպ. բացատրությունը գուցե այն է, որ պարտության հասարակությունն ինքն իրեն զգում է գերության պես մի միջավայրում. Վահե Հովհաննիսյան 16/09/2024 10:09 Քաղաքական տափակություն է հակադրել հայրենիքն ու պետությունը՝ բաժանելով այն պատմականի ու իրականի. Շարմազանով 16/09/2024 10:08 Մակունցը Միչիգանի համալսարանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը 16/09/2024 10:03 Մեր ժողովրդից խնդրում եմ իմ բաժին ներողությունը. Նիկոլ Փաշինյան 16/09/2024 10:00 Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իրեն, Ֆրանսիան ձեզ կշարունակի աջակցել մի շարք բնագավառներում. Ֆրանսիայի ԱԳ նախարար 16/09/2024 09:44 Երևանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում 12 ժամ ջուր չի լինի 15/09/2024 21:10 Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործընկերությունն ակտիվորեն զարգանում է բոլոր ուղղություններով. Արարատ Միրզոյան 15/09/2024 19:16 «Miss Star International» գեղեցկության մրցույթին Հայաստանը ներկայացնելու է տրանսգենդեր Դիանա Ղզրոյանը 15/09/2024 18:55 Մեկնարկել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան 15/09/2024 18:15 Արմավիրում «Նիվա»-ն վրաերթի է ենթարկել 3-ամյա տղային. վերջինը հիվանդանոցում մահացել է 15/09/2024 16:30 Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան 15/09/2024 16:20 Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Գյուղական կյանքի և ավանդույթների 11-րդ փառատոն 15/09/2024 15:42 Պետք է ցուցաբերեք կրկնակի ստեղծարար մոտեցում քաղաքական ասպարեզում չարին մաշեցնելու և անէացնելու համար. ես հավատում եմ` դուք կարող եք. Սոս Հակոբյանը` Բագրատ Սրբազանին 15/09/2024 14:58 Երեք օր առաջ լույս աշխարհ եկավ իմ կյանքին գույն հաղորդող մյուս հրաշքը`աղջնակս` Ամելին. Արփինե Հովհաննիսյան 15/09/2024 14:01 Միմյանց ճանապարհ չեն զիջել. սկզբում վիճել են, հետո վիճաբանությունը վերածել ծեծկռտուքի, ապա կրակել. գիշերը միջադեպ է տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի մոտ 15/09/2024 13:20 Աթոռապաշտությունն անփույթ ու անարվեստ ձեռնածությամբ փաթեթավորվում է հայրենասիրությամբ ու սկզբունքայնությամբ, սա չէ Խաչի ճանապարհը, սա ճանապարհն է ինքնաոչնչացման. Արշակ Սրբազանի քարոզը 15/09/2024 12:14 Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարություն և Սեն-Սիրի ռազմական ակադեմիա 15/09/2024 12:11 Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհին Kia-ն գլորվել է ձորը. կա զոհ 15/09/2024 11:11 Երեխաներին Հունգարիա ուղարկելու որոշման ժամանակ հաշվի առեք, թե որ երկիր եք ուղարկում. Արցախի ՄԻՊ 15/09/2024 10:43 Վստահեցնում եմ` հայկական ժողովրդավարությունն առաջիկայում ևս շարունակելու է գտնվել բարձր մակարդակի վրա. Ալեն Սիմոնյան 15/09/2024 10:26 Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը 15/09/2024 10:19 Անցել ենք Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, հետո մտել ենք Արարատի մարզ. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հեծանվային այսօրվա երթուղին (տեսանյութեր) 14/09/2024 22:00 Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր գնահատանքն է հայտնել Լուիս Մորենո Օկամպոյին՝ հայ ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության գործում ներդրած ջանքերի համար 14/09/2024 21:26 Խոշոր վթար Ազատի ջրամբարի մոտ․ տուժածների մեջ երեխա կա 14/09/2024 21:05 ՔՊ-ի հեռանալուց հետո նոր կերևա, թե ինչ մեծ ծավալի թալանով են զբաղվել․ միայն ԱՆԻՖ-ում 10 միլիարդ դրամից ավելի գումար է վատնվել․ Աննա Գրիգորյան 14/09/2024 20:45 ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարը դաշինքի երկրներին կոչ է արել ավելացնել պաշտպանական արդյունաբերության հզորությունները 14/09/2024 20:23 Ռուսաստանը հայտարարել է՝ եթե ԱՄՆ-ն իր միջին հեռահարության հրթիռները տեղակայի Ճապոնիայում, դրան կհաջորդի ռազմատեխնիկական բնույթի պատասխան 14/09/2024 20:01 Իզոսերոլոգիական հետազոտություններ. Ինչու՞ են դրանք կարևոր 14/09/2024 19:38 Ինչպես է ավարտվել «Արարատ-Արմենիա» - «Գանձասար» հանդիպումը 14/09/2024 19:18 Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը 14/09/2024 18:53 Հայ և ռուս բանասերները, պատմաբանները կմասնակցեն միջազգային գիտաժողովի՝ նվիրված Վալերի Բրյուսովի գործունեությանը, գրական ժառանգությանը 14/09/2024 18:33 Ռուսաստանը դիտարկում է դեպի ԱՄՆ ուրանի, տիտանի և նիկելի արտահանումը դադարեցնելու հարցը 14/09/2024 18:10 Բակից 85 տոննա ջուր է հեռացվել պոմպով 14/09/2024 17:50 Դուք անգամ կանալիզացիա չեք կարողանում մաքրել, ու էս խելքով ուզում եք մետրո սարքել․ Կարեն Քոչարյանը՝ քաղաքային իշխանություններին 14/09/2024 17:28 Աղիքային ցուպիկ․ Առաջացման պատճառները 14/09/2024 17:01 «Այս պատերազմին վերջ տալու համար պետք է երկխոսել Ռուսաստանի հետ»․ Ստոլտենբերգ 14/09/2024 16:41 Կյանքից հեռացել է մշակույթի վաստակավոր գործիչ, անվանի դրամատուրգ Սամվել Խալաթյանը 14/09/2024 16:27 Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կոչ է արել համախմբվել և աջակցել բռնի տեղահանված արցախցիներին

Տվյալ բաժնի վերջին նյութերը