19/09/2023 13:50
Ադրբեջանի ՊՆ պնդում է՝ իրենց թիրախում ռազմական օբյեկտներն են, խաղաղ բնակչությանը «չեն թիրախավորելու»
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրություն է տարածել՝ նշելով, թե իրենց թիրախում խաղաղ բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն, այլ հայկական զինված ուժերը։
«Գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցվելու առաջնագծի երկայնքով, և խորքում շարքից հանվում են հայկական զինված ուժերի դիրքերը, նրանց հեռահար կրակային կետերը, ռազմական միջոցները և ռազմական նշանակության օբյեկտները»,- նշված է թշնամու պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում։