19/09/2023 13:04
Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը տուժող է ճանաչվել
Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը տուժող է ճանաչվել։ Այս մասին Aysor.am-ին ասաց ՀՀ ՔԿ մամուլի պատասխանատու Գոռ Աբրահամյանը։
Աբրահամյանը նշեց,որ նախաձեռնվել է քրեական վարույթ գողության հատկանիշներով, քննություն է իրականացվում, նշանակված են մի քանի փորձաքննություններ։
«Թեմի առաջնորդ՝ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ճանաչվել է տուժող։ Միջոցներ են ձեռնարկվում հանցագործությունը բացահայտելու, այն կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»,- հայտնեցին ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ երեկ հայտնի է դարձել, որ թալանել են Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կեցավայրը։