19/09/2023 16:10
Մեր դիմացի տունը հողին հավասարացրին, հարևաններով մի տեղ ենք հավաքվել, անօդաչուներ կան, «Գրադ» են կիրառում․ Արցախի բնակիչ
Մեր տան դիմացի տունը հողին հավասարացրին, երեխաներս հիմա նկուղում են, News.am-ին ասել է Արցախի բնակիչ Գոհար Հայրիյանը, ում հետ հաջողվել է կապ հաստատել։
«Կրակոցներ են, չգիտենք՝ ինչ անել, երեխաներս հիմա հարեւանների նկուղում են, հարեւաններով մի տեղ ենք հավաքվել: Մեր տնից ձորն է, ձորից վերեւ մի հատ տուն հողին հավասարեցրին: Չենք կարողանում մեկս մյուսին զանգենք, կապը շատ վատ է»,- պատմել է Արցախի բնակիչը:
Գոհար Հայրիյանի տպավորությամբ՝ Ադրբեջանն ավելի ուժեղ է հարվածում Արցախին, քան 44-օրյա պատերազմին էր. «Սա ավելի ուժեղ ա: Ամեն ինչ էլ կա, անօդաչուներ կան, գրադ էլ կա»: