19/09/2023 21:49
Բլինքենն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Արցախում
Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններով և կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել այդ գործողությունները, հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Այս գործողությունները վատացնում են առանց այն էլ սարսափելի հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և խաթարում խաղաղության հեռանկարները։ Ինչպես մենք նախկինում պարզաբանել ենք Ադրբեջանին, վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է և հակասում է տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության համար պայմաններ ստեղծելու ջանքերին: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգալից երկխոսություն սկսել Բաքվի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև», - հայտարարել է նա։