19/09/2023 13:17
Շարունակում ենք հետևել իրավիճակին՝ ի շահ այս տարածաշրջանում խաղաղության. ԵՄ դեսպան
Եվրամիությունը շարունակում է հետևել իրավիճակին՝ ի շահ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ապահովման և բոլոր քաղաքացիների:
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ թեև Լաչինի միջանցքով և Աղդամով Արցախ է հասել հումանիտար բեռ, սակայն Ադրբեջանը թույլ չի տալիս Լաչինի միջանցքի լիակատար վերագործարկումը՝ դեսպանը կարևորեց բնակչությանը մարդասիրական աջակցության տրամադրման համաձայնությունը, դրա իրականացումը, ԵՄ-ն աջակցում է դրան:
«Տարածվել է Պիտեր Ստանոյի հայտարարությունը: Մենք շարունակում ենք հետևել իրավիճակին՝ ի շահ այս տարածաշրջանում խաղաղության ապահովման և տարածաշրջանում ապրող բոլոր քաղաքացիների», - ասաց դեսպանը: