19/09/2023 13:10
Եթե հայ մարդը որոշել է համակերպվել Նիկոլի ձեռքերով «վարի գնալուն», ուրեմն դա հայ մարդու խնդիրն է. Զաքարյան
Մեր երկրում ներքաղաքական լարվածությունն իշխանություններն են ստեղծում, հենց նրանք էլ ներքին ու արտաքին քաղաքական լարվածությունների հեղինակներն են, Aysor.am-ի հետ, խոսելով Երևանի ավագանու ընտրություններով պայմանավորված ներքաղաքական հնարավոր լարվածության մասին, ասաց պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը։
«Այս սպառնալիքը մեր երկրից պետք է ուղղակի հեռացնել։ Սա է խնդիրը։ Եվ դա ինչքան կազմակերպված ու անցնցում արվի, այդքան լավ։ Այնուամենայնիվ պետք է ցանկացած եղանակով այդ հարցը լուծել, քանի որ սա արդեն երկար ժամանակ է ուղիղ սպառնալիք է մեր երկրին», - նշեց Զաքարյանը։
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ ընդդիմադիր ուժերը կմիավորվեն և իշխանություններին կզրկեն Երևանի կառավարումից, Զաքարյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, թե ընդդիմադիր ուժերն ինչ կանեն, այստեղ խնդիրը ժողովրդի մեջ է։ Սա հասարակության խնդիր է, յուրաքանչյուր ընտանիքի խնդիրն է։ Սա քաղաքական կուսակցությունների խնդիր չէ միայն, որ ժողովուրդն էլ կողքից կանգնի և որոշի՝ սա լավն է, թե՝ չէ։ Սա յուրաքանչյուր հայ ընտանիքի խնդիրն է։ Եվ ինչքան շուտ այդ հայ ընտանիքները հասկանան, որ իրենց վտանգը Նիկոլն է, իրենց տան տակ դրած ականը Նիկոլն է, որը պայթեցնելու է իրենց տունն էլ, ընտանիքն էլ, պատմությունը, գերդաստանն ու հիշողություններն էլ թրքացնելու է, մինչև դա չհասկանան, այդ ձեռնարկը հաջողություն չի ունենալու, քանի որ Նիկոլին ատամներով պահում են թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող օտարածին ուժերը։ Եվ եթե հայ մարդը որոշելու է, որ համակերպվում է Նիկոլի ձեռքերով «վարի գնալուն», ուրեմն դա հայ մարդու խնդիրն է։ Այստեղ ամեն մարդ ունի անելիք»։
Նրա խոսքով՝ հենց ՔՊ վարչության անդամները պետք է դուրս գան Նիկոլ Փաշինյանին հեռացնլու պահանջով և դա գուցե համարվի, ըստ Զաքաքրյանի, նրանց մեղքերի թողություն։
Դիտարկմանը, թե այս ներքաղաքական լարվածությունից հնարավո՞ր է օգտվի թշնամին և սահմանային էսկալացիաների գնա, Զաքարյանը նկատեց. «Թշնամին Հանրապետության հրապարակում է նստած, Կառավարական թիվ 1 շենքում։ Թշնամին միայն սահմանից այն կողմ չէ, նա նստած է Կառավարության կաբինետներում, որոշումներ է կայացնում մեր փոխարեն։ Լարվածությունը այս ընտրույթուններով չէ պայմանավորված։ Հ1-ը նայեք և կտեսնեք, թե թշնամին ով է և որտեղ է։ Արդեն շատ պայմանական ու հարաբերական է թշնամի ու յուրային հասկացությունները։
Այստեղ ավանդական, ազգային, արժեքներ կրող հայ մարդու խնդիրն է։ Հետևաբար, եթե տունը նստենք ու ոչինչ չանենք, ապա լարվածությունն ու պատերամզի վտանգն ավելի է մեծանալու։ Նիկոլն արդեն Արցախը հանձնել է և Արցախի մասին խոսում է հերթական լուրերի նման, որպես չորրորդ երկիր։ Արդեն ՀՀ-ն դուրս է Արցախի խնդրից։ Սա՞ չի նիկոլը, թշմաին էլ ո՞նց է լինում։ Երբ կառավարում էր ՀՀԿ-ն, մեռնք գիտեինք, թե ով է թշմանին, և ով՝ յուրայինը։ Իսկ հիմա մենք պետք է հասկանանք, որ թշնամին մեզ կառավարում է ներսում և խնդիրը մեկն է՝ համակերպվո՞ւմ ենք թշնամու կառավարման հետ, թե՝ ոչ»։