19/09/2023 15:36
Ադրբեջանն իր հերթական ցեղասպանական գործողություններով «подставка» արեց նաև Ռուսաստանին. Զաքարյան
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանն իր հերթական ցեղասպանական գործողություններով «подставка» արեց նաև Ռուսաստանին: Ըստ պաշտոնական Բաքվի հայտարարության, ստացվում է, որ իբրև ՌԴ-ն նախապես տեղյակ է եղել և «լուռ համաձայնություն է տվել» իր խաղաղապահների պատասխանատվության գոտում ռազմական գործողությունների համար:
Այն ինչ տեղի է ունենում այս պահին Արցախում, ոչ միայն ՀՀ կապիտուլյանտ իշխանությունների դավադիր և տգետ քաղաքականության հետևանք է, այլ նաև ՌԴ` վերջին շրջանի անատամ քաղաքականության հետևանք:
Այս պահին, Ադրբեջանը փաստացի անուղղակիորեն հարվածում է նաև Ռուսաստանին:
Կմարսե՞ն արդյոք ռուսները Ադրբեջանի այս հարվածը, թե ոչ՝ դեռ պարզ չէ:
Արցախի սահմաններում ռազմական գործողությունները շարունակվում են, իսկ պաշտոնական Երևանը լռում է»: