19/09/2023 00:16
Իշխանությունները պատրաստվում են շատ կեղտոտ օպերացիայի․ Կոչ եմ անում վաղը դուրս գալ փողոց, տեր կանգնել ժողովրդի մանդատին․ Անդրանիկ Թևանյան
Կոչ եմ անում վաղը դուրս գալ փողոց, եթե ՔՊ որոշեց լկտիաբար՝ կեղծարարությամբ վերանայել ընտրության արդյունքները, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։
«Իշխանությունները շատ ծանր են տարել իրենց պարտությունը Երևանի ավագանու ընտրություններում և պատրաստվում են շատ կեղտոտ օպերացիայի։ Ինձ հասած տեղեկություններով՝ վաղը իրենք բոլոր տեղամասային ընտրատարածքներում վերահաշվարկ են ուզում իրականացնել և մի հարյուր ձայների տարբերությունը, որով պարտվել են, ուզում են վերահաշվարկի միջոցով կեղծել և վերանայել ընտրության արդյունքները, և այդ մեկ մանդատը խլել մեր ժողովրդից։
Եթե վաղը հանկարծ Նիկոլենք որոշեն իրենց օգտին վերանայել ընտրության արդյունքները և գողանալ ժողովրդից մանդատը, ես անձամբ կոչ եմ անելու բոլորին դուրս գալ փողոց, տեր կանգնել ժողովրդի քվեին»,- ասել է նա՝ նման կոչ ուղդելով նաև հասարակական-քաղաքական ուժերին։
«Ժողովրդին էլ կոչ եմ անում պատրաստ լինել և տեր կանգնել իրենց քվեին։ Հարգելի՛ ժողովուրդ, ես ձեզ կոչ եմ անում՝ լինել պատրաստ։ Եթե հանկարծ մենք ընտրատեղամասերից տեղեկություն ստացանք, որ սրանք որոշում են կայացնում, որ պետք է վերանայում իրականացնել, բոլորս պետք է դուրս գանք պայքարի։ Սա կարևորագույն խնդիր է բոլորիս համար»,- շեշտեց Անդրանիկ Թևանյանը։
Ավելին՝ տեսանյութում