19/09/2023 22:23
Իրանը հայկական ու ադրբեջանական կողմերին երկխոսելու կոչ է ուղղել
«Իրանի Իսլամական Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի Հանրապետության մաս և կարծում է, որ խնդիրները, ներառյալ՝ բնակիչների իրավունքները և անվտանգությունը, պետք է լուծվեն բանակցությունների միջոցով»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
Նա նշել է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված խնդիրները խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում կարևոր է տարածաշրջանային երկրների դերը։
«Իրանը պատրաստ է այդ կապակցությամբ 3+3 ձևաչափով հանդիպում անցկացնել»,- ասել է Քանանին։