19/09/2023 16:32
Այժմ ԱՄՆ-ի հերթն է, թե ինչ միջոցներ են ձեռնարկելու․ Մարուքյան
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի գրառումը․
«Օրեր առաջ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը հայտարարել է, որ «Միացյալ Նահանգները չի հանդուրժի Լեռնային Ղարաբաղից հայերին «էթնիկական մաքրման» որևէ փորձ»:
Այժմ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա և ռազմական գործողություն է սկսել Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի դեմ։ Այժմ ԱՄՆ-ի հերթն է, թե ինչ միջոցներ են կիրառելու՝ դադարեցնելու ագրեսիան և ռազմական հարձակումը թակարդում գտնվող և սովամահ մարդկանց վրա։
Բնականաբար, Ադրբեջանը հերթական ռազմական հանցագործությունն է կատարում՝ ի լրումն էթնիկ զտումների՝ սպանելով խաղաղ և անպաշտպան մարդկանց։ Այս ամենը պետք է դատապարտվի ու դադարեցվի իր բոլոր հետեւանքներով»։