19/09/2023 17:46
Միրզոյանը հանդիպել է Յուրի Քիմի հետ, ընդգծել է ադրբեջանական ագրեսիան կանխելու համար կոնկրետ և ոչ երկիմաստ քայլեր ձեռնարկելու հրատապ անհրաժեշտությունը
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի քարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։
Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ։
Նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիան և էթնիկ զտումները կանխելու համար կոնկրետ և ոչ երկիմաստ քայլեր ձեռնարկելու հրատապ անհրաժեշտությունը: