19/09/2023 00:35
Կռիվ է ընկել Հայաստանում, թե ո՞վ է իրական ընդդիմությունը․ Էդուարդ Շարմազանով
Կռիվ է ընկել Հայաստանում, թե ո՞վ է իրական ընդդիմությունը, գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը.
«Իրական ընդդիմադիրը նա է, ով 2018-ի «հեղափոխություն»-ը չարիք է համարում։
Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու գործընթացը սկսվել է 2018-ի ապրիլ-մայիսին։
Թե չէ՝ դրել կռիվ եք անում, թե ով է իրական հեղափոխական։
2018-ի «հեղափոխություն-իշխանափոխություն»-ը դրական փաստ որակողը Նիկոլից ինչո՞վ է տարբերվում։
Դագաղներ եւ սեւ լենտեր հանելը, 2018-ի իշխանափոխությունը Նոր Սարդարապատ համարելն ու Արցախյան հաղթանակից առավել գնահատելը շանտղություն է։
Մեռան խոսելով «հեղափոխության գաղափարներից» ու «հեղափոխական թիմից»։
Ձեր «հեղափոխական գաղափար»-ը ատելության ու թշնամության սերմանումն էր,իսկ «հեղափոխական թիմ»-ը՝ Արցախյան հաղթանակ ուրացողները։
Թե չէ՝ ով չի ալարում, իրեն ընդդիմություն է հռչակում։
Ընդդիմադիրը Աշոտյան Արմենն է։
Ազատություն Արմեն Աշոտյանին»: