19/09/2023 15:04
Ռուսաստանը հակամարտող կողմերին կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը
Խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Տեղեկություններ են ստացվում Ադրբեջանի ԶՈՒ կողմից, ինչպես Բաքուն է հայտարարում, «հակաահաբեկչական գործողություն» անցկացնելու մասին, ինչպես նաև տեղի հայկական զինված կազմավորումների պատասխան գործողությունների մասին։
Ռուսական կողմը հակամարտող կողմերին կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և խնդիրները կարգավորելու համար վերադառնալ քաղաքական դիվանագիտական դաշտ»,- ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ստեղծված իրավիճակում ռուսական խաղաղապահ առաքելությունը շարունակում է իրականացնել իր առջև դրված խնդիրները, նշեց Մարիա Զախարովան։
«Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ մեր խաղաղապահների անվտանգությունը անվերապահորեն պետք է ապահովված կլինի բոլոր կողմերից։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը մշտական կապի մեջ է Լեռնային Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի իշխանությունների հետ՝ նպատակ ունենալով հասնել կրակի դադարեցմանը»,- հավելեց նա։