19/09/2023 23:41
Հրապարակի ժողովրդի պահանջը շատ բնական է․ Իշխան Սաղաթելյան
Քաղաքական ուժերի մասնակցությամբ խորհրդակցություն ենք հրավիրել, որի նպատակը ստեղծված իրավիճակից հստակ լուծումներ գտնելն է, քայլերի և գործողությունների ճանապարհային քարտեզ մշակելը, 24news․am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Շատ ծանր իրավիճակի մեջ ենք գտնվում, ստեղծված իրավիճակից հստակ քայլեր, լուծումներ գտնելը կարևորում ենք, որպեսզի լինի քաղաքական դաշտի բոլոր դերակատար ուժերի մասնակցությամբ։ Այդ նպատակով նրանց հավիրել ենք քննարկման»,- ասել է Սաղաթելյանը՝ նշելով, որ հանդիպմանը մասնակցելու դրական արձագանքներ քաղաքական ուժերի կողմից ստացել են։
«Վստահ եմ՝ շատերը ներկա կինեն»,- ասել է Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանը նշել է նաև, որ այս պահին կառավարության շենքի մոտ հավաքված ժողովրդի զայրույթը հասկանալի է, պահանջը շատ բնական է։
«Հրապարակի ժողովրդի կողքին ենք, նրանց պահանջը շատ հասկանալի է։ Մնացածի մասին վերջնական արդյունք ունենալուց հետո հայտարարությամբ հանդես կգանք։ Ժողովուրդը հստակ ճանապարհային քարտեզ է պահանջում, քայլերի, գործողությունների հերթականություն։ Այդ նպատակով է նաև մեր քննարկումը»,- ասել է նա։