19/09/2023 21:41
Ժիրայր Սեֆիլյանը Նիկոլ Փաշինյանին 24 ժամ ժամանակ է տալիս
ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը կառավարական առանձնատան դիմաց հայտարարեց, որ իրենք Նիկոլ Փաշինյանին 24 ժամ ժամանակ են տալիս, որպեսզի հնարավորինս շուտ հրաժարական տա։
Նա նշեց՝ վաղը երեկոյան կրկին կհավաքվեն կեցավայրի դիմաց՝ սպասելով, որ այս 24 ժամերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը բանագնաց ուղարկի, որի հետ կքննարկեն Փաշինյանի հրաժարականի հետ կապված հարցեր, այլապես, Սեֆիլյանի խոսքով, «հեռացումը ցավոտ կլինի»։
Հավաքի մասնակիցները կառավարական առանձնատան մոտից շարժվեցին Ազատության հրապարակ, որտեղ անցկացնում են 24-ժամյա ակցիա։