19/09/2023 14:51
Խաղաղ գոյակցության հասնելու համար Ստեփանակերտն ու Բաքուն պետք է երկխոսեն․ Տոյվո Կլաար
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին։
Նա հայտարարել է Լեռնային Ղարաբաղում կրակի անհապաղ դադարեցման, Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության անհրաժեշտության մասին՝ խաղաղ գոյակցության հասնելու համար․
«Ողբերգական լուրեր ենք ստացել այսօր ականների պայթյուններից Ադրբեջանի կորուստների մասին։ Այնուամենայնիվ, ընթացիկ ռազմական գործողությունը էլ ավելի է վատթարացնելու իրավիճակը։ Կրակի անհապաղ դադարեցումը հնարավոր կդարձնի Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսությունը, որը խաղաղ համագոյակցության միակ ճանապարհն է»,- նշել է Կլաարը։