19/09/2023 11:55
Նիկոլի վարած քաղաքականության արդյունքում ամբողջ Հայաստանը գտնվում է կիսաարյան իրավիճակում. Ակցիա՝ Հանրապետության հրապարակում
Հանրապետության հրապարակում ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանն ակցիա է իրականացնում՝ հայտարարելով, թե այն իրազեկման նպատակ ունի։
«Իմ նպատակը հասարակությանը տեղեկացնելն է, որ Նիկոլի վարած քաղաքականության արդյունքում ամբողջ Հայաստանը գտնվում է կիսաարյան իրավիճակում։ Եթե այսպես շարունակվի, շատ կարճ ժամանակում բոլորս դառնալու ենք 44-օրյա պատերազմի զոհերի շարունակությունը», - ասաց քաղաքացին, որը մաշված և արյունոտ աթոռ էր բերել ակցիայի վայր, նշելով, թե այն խորհրդանշում է Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով առաջացած Հայաստանի կարգավիճակը։
Նրան մոտեցան ոստիկանության աշխատակիցները՝ հայտնելով, թե իրավունք չունի հրապարակի գորգի վրա գտնվել։
Ոստիկանները քաղաքացուն ուժով հեռացրին ակցիայի վրայից, այնուհետև բերման ենթարկեցին։