19/09/2023 14:39
Ադրբեջանն օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր. խնդրում և հորդորում ենք մնալ ապաստարաններում. Հայտարարություն՝ Արցախից
Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր, այս մասին հաղորդում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«Խնդրում և հորդորում ենք մնալ ապաստարաններում, ձեռնպահ մնալ համացանցում տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից` հետևելով միայն պաշտոնական լրահոսին»,- ասվում է հաղորդագրությունում։