19/09/2023 23:58
ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս չենք եկել, բայց ՌԴ-ն չի պաշտպանում իր դաշնակցին. ՀՀ ԱԽ քարտուղար
Ռուսաստանը շատ վաղուց համագործակցում է Ադրբեջանի հետ,Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` հիշեցնելով, որ 5 միլիարդի զենք են վաճառել Ադրբեջանին:
«Ռուսաստանն ունի պարտավորություններ նոյեմբերի 9-ով` պաշտպանելու Լեռնային Ղարաբաղը, ՌԴ նախագահի ստորագրություն կա, այդ ստորագրությունը հե՞չ»,- ընդգծեց նա:
Գրիգորյանն ասաց, թե ՌԴ խաղաղապահները չեն կատարում Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու պարտավորությունը:
ԱԽ քարտուղարն ասաց, թե ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս չեն եկել, բայց ստացել են արդյունք, երբ ՌԴ-ն չի պաշտպանում իր դաշնակցին: