19/09/2023 19:14
ԱՄՆ-ը կշարունակի Հայաստանում զորավարժությունները, ամերիկացի զինծառայողներին Հայաստանում վտանգ չի սպառնում․ Պենտագոն
ԱՄՆ-ը կշարունակի ՀՀ ԶՈՒ հետ համատեղ զորավարժությունները Հայաստանում և չի համարում, որ դրանց մասնակցող ամերիկացի զինծառայողներին վտանգ է սպառնում, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը։
«Հայաստանի հետ համատեղ զորավարժություններով հասել ենք մարտավարական մակարդակում նոր հարաբերություններ կառուցելու և խաղաղապահ գործողություններում փոխգործակցության բարձրացման նպատակներին։ Զորավարժությունները կավարտվեն վաղը, ինչպես և նախատեսված էր»,- նշված է Պենտագոնի հաղորդագրությունում։