19/09/2023 21:58
ԼՂ բնակչությունը մնացել է առանց էլեկտրականության, հաղորդակցման միջոցների, սննդի և ջեռուցման
Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը, այս մասին հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ Արցախի շատ բնակիչներ սառը ջերմաստիճանի պայմաններում մնացել են առանց լույսի, ուտելիքի և ջեռուցման։
«Արցախի ամբողջ բնակչությունը շարունակում է մնալ ապաստարաններում առանց էլեկտրականության, հաղորդակցման միջոցների, սննդի և ջեռուցման՝ սառը ջերմաստիճանի պայմաններում։ Ադրբեջանը շարունակում է թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածները և քաղաքացիական բնակչությանը՝ օգտագործելով ռազմական ավիացիա, հրետանի և անօդաչու թռչող սարքեր»,- նշել է Արցախի օմբուդսմենը։
The entire population of Artsakh continues to stay in the basements with no electricity, no communication, no food and no heating in the cold weather conditions. Azerbaijan continues to target the civilian infrastructure and the civilian population, using military aviation,… pic.twitter.com/fK1p3Dkejh
— Artsakh / Nagorno-Karabakh Human Rights Ombudsman (@ArtsakhOmbuds) September 19, 2023