19/09/2023 23:51
Ադրբեջանը հարձակում է սկսել ԼՂ-ի էթնիկ հայ բնակչության դեմ. ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողով
Այսօր Ադրբեջանը հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության դեմ՝ խախտելով հրադադարի սեփական պարտավորություններն ու Հելսինկյան սկզբունքները: Այդ հարձակումները պետք է դադարեն:
«Մենք հատկապես անհանգստացած ենք ադրբեջանական «տարհանման» ծրագրերով, որոնք ամիսներ շարունակ շրջափակման, վերացման հռետորաբանության և հումանիտար ճգնաժամից հետո, հասկանալի է, որ սնում են վախն էթնիկ զտումներից: Ադրբեջանը պետք է դուրս բերի իր ուժերը և բարեխղճորեն վերադառնա խաղաղ բանակցություններին», - նշված է մեկ այլ գրառման մեջ: