19/09/2023 23:24
Կանխել անդառնալի կորուստը. Հայաստանը դիմել է ՄԻԵԴ
Քիչ առաջ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան` այսօր Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքներին սպառնացող անդառնալի կորուստը կանխելու նպատակով միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։
Մասնավորապես, պահանջվել է պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել զինված ուժերի կողմից բոլոր քաղաքացիական օբյեկտների, բնակավայրերի և բնակչության թիրախավորումը։