19/09/2023 21:24
Իշխան Սաղաթելյանը բոլոր քաղաքական ուժերին ժամը 22:00-ին հրավիրում է ՀՅԴ գրասենյակ
ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարություն է տարածել:
«Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքական ուժերին ժամը 22:00-ին հրավիրում եմ Հանրապետության 30 հասցեում գտնվող ՀՅԴ գրասենյակ` ստեղծված ճգնաժամի հաղթահարման ճանապարհային քարտեզի քննարկման և լուծումներ գտնելու նպատակով:
Այս պահին գտնվում ենք Հանրապետության հրապարակում և աջակցում իրենց բողոքն արտահայտող մեր հայրենակիցներին»,- ասվում է հայտարարությունում: